Սաղմոս 119.2 (Բեթ) - Պատվիրաններիդ շուրջ եմ ուզում մտածել – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.2 (Բեթ) - Պատվիրաններիդ շուրջ եմ ուզում մտածել

Կցորդ.  
Եթե խոսքերս մնան ձեր մեջ,
խնդրեցեք այն, ինչ ուզում եք, և կտրվի ձեզ (հմմտ. Հվհ 15, 7):
կամ.  
Աստծո խոսքը բնակվում է ձեր մեջ, երիտասարդներ.
դուք հաղթել եք չարին (հմմտ. 1Հվհ 2, 14):
կամ.   Այս խոսքերը ձեզ ասացի, որպեսզի ուրախությունս ձեր մեջ լինի (հմմտ. Հվհ 15, 11):
կամ.   Դուք արդեն իսկ սուրբ եք, խոսքի շնորհիվ, որ ավետարանեցի ձեզ (Հվհ 15, 3):

 


 
9Երիտասարդն ինչպե՞ս մաքուր կպահի իր ընթացքը:
Քո խոսքին հետևելով:
10Քեզ փնտրում եմ իմ ամբողջ սրտով,
պատվիրաններիցդ մի՛ թող, որ շեղվեմ:
 
11Սրտումս պահպանում եմ խոստումդ,
որպեսզի Քո դեմ չմեղանչեմ.
12օրհնյալ ես Դու, Տեր,
ուսուցիր ինձ Քո կամքը:
 
13Շրթունքներիս պատմել եմ տալիս
բերանիդ բոլոր վճիռները,
14խրատներիդ ճանապարհում ուրախանում եմ ավելի,
քան բոլոր հարստություններով պատված:
 
15Պատվիրաններիդ շուրջ եմ ուզում մտածել,
ճանապարհներիդ մտովին հայել,
16վայելքս կամքիդ մեջ եմ գտնում,
չեմ մոռանում Քո խոսքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։