Սաղմոս 119.22 (Թաու) - Փնտրիր Քո ծառային – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.22 (Թաու) - Փնտրիր Քո ծառային

Կցորդ.  
Իմ ոչխարները լսում են իմ ձայնը,
ես ճանաչում եմ նրանց և նրանք հետևում են ինձ (Հվհ 10, 27):
կամ.  
Եթե մի մարդ հարյուր ոչխար ունի և նրանցից մեկը կորում է,
մի՞թե չի գնա փնտրելու այդ կորած ոչխարին (հմմտ. Մտթ 18, 12):
կամ.  
Նման էիք մոլորված ոչխարների,
բայց այժմ վերադարձել եք ձեր կյանքերի հովվին (հմմտ. 1Պտ 2, 25):
կամ.   Սուրբ և արդար է օրենքը, սուրբ և բարի՝ պատվիրանը (հմմտ. Հռմ 7, 12):

 


 
169Քո առաջ թող հասնի իմ աղաղակը, Տեր,
խոսքիդ համաձայն՝ տուր ինձ կշռադատել.
170Քո առջև թող բարձրանա իմ աղոթքը,
խոստմանդ համաձայն՝ ազատիր ինձ:
 
171Շուրթերիցս թող փառաբանությունդ բխի,
որովհետև Քո կամքը հայտնում ես ինձ.
172լեզուս թող խոստումդ պատմի,
Քո հրամաններն արդարություն են:
 
173Ձեռքդ թող ինձ օգնության հասնի,
որովհետև Քո պատվիրաններն ընտրեցի.
174Տեր, փրկության ծարավն ունեմ,
Քո օրենքն է իմ վայելքը:
 
175Թող կարողանամ ապրել և տակավին փառաբանել Քեզ,
թող պաշտպանեն ինձ Քո վճիռները.
176ես կորում եմ մոլորված ոչխարի նման,
փնտրիր ծառայիդ. չեմ մոռանում Քո հրամանները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։