Սաղմոս 119.5 (Հե) - Առաջնորդիր ինձ հրամաններիդ ճանապարհով – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.5 (Հե) - Առաջնորդիր ինձ հրամաններիդ ճանապարհով

Կցորդ.  
Մի՛ համակերպվեք ներկա աշխարհին,
այլ նորոգվեցեք՝ ըմբռնելու Աստծո կամքը (հմմտ. Հռմ 12, 2):
կամ.  
Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը.
ոչ ոք չի գալիս Հորը, եթե ոչ՝ իմ միջոցով (Հվհ 14, 6):
կամ.  
Բոլորն էլ Աստծուց կրթված են լինելու.
ով սովորում է Հորից, գալիս է իմ մոտ (հմմտ. Հվհ 6, 45):

 


 
33Սովորեցրու ինձ, Տեր, կամքիդ ճանապարհը,
ամենայն ուշադրությամբ կհետևեմ նրան.
34հասկացրու ինձ ինչպե՛ս պահպանել օրենքդ,
իմ ամբողջ սրտով կգործադրեմ այն:
 
35Առաջնորդիր ինձ հրամաններիդ ճանապարհով,
սա՛ է իմ փափաքը.
36սիրտս դեպի խրատներդ կողմնորոշիր,
և ո՛չ թե դեպի դրամն ու շահը:
 
37Աչքերս կտրիր ունայնությանը հայելուց,
ապրեցրու ինձ Քո ճանապարհներում.
38ծառայիդ համար իրականացրու
երկրպագուներիդ կատարած խոստումդ:
 
39Հեռացրու նախատինքը, որ սարսափեցնում է ինձ,
բարի են Քո վճիռները.
40ահա՛, ես փափաքում եմ Քո պատվիրանները,
արդարությանդ մեջ ինձ ապրեցրու:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։