Սաղմոս 119.6 (Վավ) - Ես սիրում եմ Քո հրամանները – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.6 (Վավ) - Ես սիրում եմ Քո հրամանները

Կցորդ.   Ես չեմ ամաչում Ավետարանի համար, որովհետև Աստծո զորությունն է (Հռմ 1, 16):
կամ.   Ով սիրում է իր մերձավորին, լիովին կատարել է օրենքը (Հռմ 13, 8):
կամ.  
Ձեզ նոր պատվիրան եմ տալիս.
սիրեցեք միմյանց ինչպես ես ձեզ սիրեցի (հմմտ. Հվհ 13, 34):

 


 
41Թող վրաս իջնի Քո սերը, Տեր,
փրկությունդ՝ խոստմանդ համաձայն.
42պատասխան կունենամ ինձ նախատողների համար,
քանի որ հավատք ունեմ խոսքիդ նկատմամբ:
 
43Ճշմարտության խոսքից մի՛ զրկիր բերանս,
քանի որ հույսս Քո դատաստանն է.
44առանց դադարի գործադրելու եմ օրենքդ,
հարատևությամբ, ընդմիշտ, անվախճան:
 
45Ընթանալու եմ ամենայն ազատությամբ,
քանի որ քննում եմ Քո պատվիրանները.
46թագավորների առաջ խոսելու եմ խրատներիդ մասին,
առանց ամաչելու երբեք:
 
47Ուրախությունս հրամաններիդ մեջ եմ գտնում,
այո՛, հույժ սիրում եմ դրանք.
48ձեռքերս պարզում եմ դեպի հրամաններդ, որ սիրում եմ,
և կամքիդ շուրջ եմ խորհրդածում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։