Սաղմոս 125 [124] - Թող խաղաղություն լինի Իսրայելի վրա – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 125 [124] - Թող խաղաղություն լինի Իսրայելի վրա

Լեռներով շրջապատված ու մի սեպաձև բլրան վրա կառուցված լինելով, Երուսաղեմն անհասանելի է թվում: Ուխտավորի աչքին այն ներկայանում է որպես հավատացյալի սիրտն ու հոգին լիացնող ապահովության ու վստահության խորհրդապատկերը: Չնայած սպառնալիքներին և հակառակ բոլոր երևութական հզորություններին, Աստված միակ ապահով ուժն է մարդկային գոյությանը նեցուկ կանգնելու համար:
 

 
Կցորդ.  
Թող խաղաղություն և ողորմություն լինի
Աստծո ամբողջ Իսրայելի վրա (հմմտ. Գղտ 6, 16):
կամ.  
Այս վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին
և դժոխքի դռները չեն կարողանալու հաղթահարել նրան (Մտթ 16, 18):

 


 
1Աստիճանների երգ:
 
Ով հավատում է Տիրոջը,
նման է Սիոն լեռանը.
ոչինչ չի կարող սասանել նրան,
հաստատուն է, անկործանելի:
 
2Լեռները շրջապատում են Երուսաղեմին,
Տերն Իր ժողովրդի չորս կողմն է,
այժմ և հավիտյան:
 
3Ամբարիշտի գավազանը չի մնա
արդարների ժառանգության վրա,
որպեսզի արդարներն իրենց ձեռքերը չերկարեն
չարիք գործելու:
 
4Բարի եղիր, Տեր, բարիների
և սրտով մաքուրների հետ.
5բայց նրանք, ովքեր խաբում են և դավաճանում,
Տերը թող նրանց մերժի ամբարիշտների հետ:
 
Թող խաղաղություն լինի Իսրայելի վրա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։