Սաղմոս 131 [130] - Ինչպես մանուկը մոր գրկում – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 131 [130] - Ինչպես մանուկը մոր գրկում

Գիտենք, որ Մարգարեներն համարձակվել էին հաստատել, որ Աստված Իր ժողովրդի համար մոր նման է (Ով 11, 4; Ես 66, 12-13): Այստեղ, մինչդեռ, ունենք մի մարդ, որն Աստծո հետ իր հարաբերությունը պատկերացնում է՝ դասեր քաղելով կյանքի փորձառությունից. նա մեր առջև բացում է իր սրտի խորքը. Աստծո առաջ նա իրեն զգում է ինչպես մի մանուկ: Հինկտակարանյան ժամանակների մի հավատացյալ, որն արդեն իսկ բացահայտել է հոգևոր մանկության ճանապարհը. «Եթե մանուկների նման չլինեք, չեք մտնի Երկնքի Արքայություն», ասում է Հիսուսը (Մտթ 18, 3; Մրկ 10, 15; Ղկս 18, 17):
 

 
Կցորդ.  
Սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ,
և հանգիստ կգտնեք ձեր կյանքերի համար (Մտթ 11, 29):
կամ.   Եթե մանուկների նման չդառնաք, չեք մտնի երկնքի արքայություն (Մտթ 18, 3):
կամ.  
Ով կխոնարհվի ինչպես մի մանուկ,
նա է ամենամեծը երկնքի արքայությունում (հմմտ. Մտթ 18, 4):
կամ.  
Ով Աստծո արքայությունը չի ընդունում ինչպես մի մանուկ,
նրանից ներս չի մտնի (Մրկ 10, 15):
կամ.  
Մի՛ ցանկացեք չափազանց մեծ իրականություններ,
այլ՝ հակված եղեք դեպի խոնարհները (հմմտ. Հռմ 12, 16):
կամ.  
Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի,
իսկ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի (Մտթ 23, 12):
կամ.   Նորածին մանուկների նման՝ փափաքեցեք հոգևոր մաքուր կաթը (1Պտ 2, 2):

 


 
1Աստիճանների երգ: Դավթի:
 
Տեր, իմ սիրտը չի հպարտանում,
աչքերս չափազանց բարձր չեն նայում.
մեծ իրողություններ փնտրելով չեմ ապրում,
ո՛չ էլ մեծ գործեր, իմ ուժերից վեր:
 
2Ո՛չ, ես արգելակում եմ իմ սիրտը,
հանդարտության ու լռության մեջ.
ինչպես մանուկը մոր գրկում,
ինձնում հանգիստ է իմ սիրտը:
 
3Սպասիր Տիրոջը, Իսրայել,
այժմ և հավիտյան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։