Սաղմոս 133 [132] - Միասին ապրել եղբայրների նման – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 133 [132] - Միասին ապրել եղբայրների նման

Երուսաղեմի Տաճար կատարված տարեկան այցելության ավարտին, ուխտավորներն այս սաղմոսի խոսքերով արտահայտում էին միևնույն հավատքի մեջ միության ուրախությունը և վստահությունը, որ Աստված հավիտենական կյանքի օրհնությունը պարգևում է այս կապով միմյանց միացած բոլոր եղբայրներին:
Քրիստոնյաները, որոնք իրենց աղոթքներում գործածում են այս սաղմոսի խոսքերը, չեն կարող մոռանալ, որ սերն է Քրիստոսի աշակերտներին բնորոշող նշանը (Հվհ 13, 35):
 

 
Կցորդ.  
Եթե սեր ունենաք միմյանց հանդեպ,
ամեն ոք կիմանա, որ իմ աշակերտներն եք (Հվհ 13, 35):
կամ.  
Հավատացյալները հարատևում էին եղբայրական սիրո,
հացի բեկման և աղոթքների մեջ (հմմտ. Գրծ 2, 42):
կամ.  
Հավատացյալները միայն մեկ սիրտ և հոգի ունեին,
և ամեն ինչ նրանց մեջ ընդհանուր էր (հմմտ. Գրծ 4, 32):
կամ.  
Ոչ ոքի հանդեպ ոչ մի պարտք մի՛ ունեցեք,
եթե ոչ միայն՝ փոխադարձ սիրո պարտքը (Հռմ 13, 8):
կամ.  
Եթե մենք ընթանում ենք լույսի մեջ,
հաղորդության մեջ ենք միմյանց հետ (հմմտ. 1Հվհ 1, 7):
կամ.   Սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է (1Հվհ 4, 7):
կամ.  
Ուր երկու կամ երեք հոգի ի մի են հավաքվել իմ Անունով,
ես այնտեղ եմ, նրանց մեջ (Մտթ 18, 20):

 


 
1Աստիճանների երգ: Դավթի:
 
Ահա՛, որքա՜ն գեղեցիկ է, որքա՜ն քաղցր,
եղբայրների նման ապրել միասին:
 
2Նման է Ահարոնի գլխին հեղված
թանկարժեք ու բուրումնավետ յուղի,
որ իջնում է՝ օծելով նրա մորուքը,
իսկ մորուքից իջնում է
մինչև գրպանները նրա զգեստի:
 
3Նման է Հերմոնի ցողին,
որ իջնում է Սիոնի լեռների վրա.
այնտեղ է Տերն առաքում
օրհնությունն ու կյանքը հավիտենական:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։