Սաղմոս 147.1 - Տերը վերակառուցում է Երուսաղեմը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 147.1 - Տերը վերակառուցում է Երուսաղեմը

Կցորդ.  
Աստված չդադարեց վկայություններ տալ Իր մասին,
պարգևելով ձեզ անձրևներ և հագեցնելով ձեզ կերակուրով (հմմտ. Գրծ 14, 17):
կամ.  
Ինձ հաճո են իմ տկարությունները.
երբ տկար եմ, հայնժամ է, որ ուժեղ եմ (հմմտ. 2Կր 12, 10):

 


 
1Ալելուիա:
 
Բարի է երգել մեր Աստծուն,
Նրա գովքը ներդաշնակություն է և գեղեցկություն:
 
2Տերը կառուցում է Երուսաղեմը,
ի մի է հավաքում Իսրայելի ցրվածներին.
3բժշկում է բեկված սրտերը
և փաթաթում է նրանց վերքերը:
 
4Նա հաշվում է աստղերի թիվը,
նրանց կանչում է յուրաքանչյուրին իր անվամբ.
5Տերը մեծ է և հզոր,
Նրա իմաստությունն անհնարին է չափել.
6Տերը բարձրացնում է խոնարհներին,
բայց մինչև գետին խոնարհեցնում է ամբարիշտներին:
 
7Երախտագիտություն երգեցեք Տիրոջը,
տավիղ հնչեցրեք մեր Աստծո համար:
 
8Նա ամպերով ծածկում է երկինքը,
անձրև է պատրաստում երկրի համար,
բլուրների վրա աճեցնում է խոտը.
9սնունդ է տալիս անասուններին,
ագռավի փոքրիկներին, որոնք Իրենից են խնդրում:
 
10Հաշվի չի առնում նժույգի զորությունը,
արժեք չի ընծայում մարդու ուժին.
11Տիրոջը հաճո է նա, ով երկնչում է Իրենից,
նրանք, ովքեր Իր սիրույն են հուսացել:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։