Սաղմոս 19.1 - Երկինքը պատմում է Աստծո փառքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 19.1 - Երկինքը պատմում է Աստծո փառքը

Կցորդ.  
Աստծո կատարած գործերում հնարավոր է տեսնել
Նրա աստվածությունն ու զորությունը (հմմտ. Հռմ 1, 20):
կամ.   Արարչությունն անհամբեր սպասում է Աստծո որդիների հայտնությանը (հմմտ. Հռմ 8, 19):

 


 
2Երկինքը պատմում է Աստծո փառքը,
հաստատությունը հռչակում է Նրա ձեռքերի գործը.
3օրը օրվան փոխանցում է նրա պատգամը,
գիշերը գիշերվան ավանդում է նրա գիտությունը:
 
4Առանց՝ որ խոսեն, առանց՝ որ արտասանեն,
առանց՝ որ հնչի նրանց ձայնը,
5նրանց պատգամը տարածվում է երկրով մեկ,
նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը:
 
Այնտեղ վրան դրեց արևի համար,
6որ դուրս է գալիս՝ ինչպես փեսան առագաստից,
պայծառատեսք քաջ մարտիկ, որ անցնում է իր ճանապարհը
7երկնքի մի ծայրից ծագելով,
հասնելու համար մյուս ծայրին,
մինչ ոչ ոք չի կարող խուսափել իր ջերմությունից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։