Սաղմոս 19 [18] - Արարչությունը և օրենքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 19 [18] - Արարչությունը և օրենքը

Այս սաղմոսը ներկայանում է որպես Արարչին ուղղված գովաբանության տաղերգ: Առանց խոսքեր արտասանելու, երկինքն ամբողջ աշխարհում հռչակում է Աստծո փառքը, որն հայելանում է երկնային հաստատությունում և որպես առաջին վկա ունի արևին: Նվազ հրաշալի չեն, սակայն, Աստծո Օրենքում ամփոփված խոսքերը, որոնք մեր սրտի համար լույս են և բերկրանք:
Հիսուսը ևս Աստծո գերիշխան ներկայությունը նշմարում էր տիեզերքում և Իրեն ունկնդրողներին մեկից ավելի անգամներ հրավիրում էր նույն կերպ վարվելու, նրանց ուշադրությունը կենտրոնացնելով այն փաստի վրա, որ Հայրն «Իր արևը ծագեցնում է չարագործների ու արդարների վրա» (Մտթ 5, 45) և որ կերակրում է երկնքի թռչուններին և նազանքով զգեստավորում է դաշտի շուշաններին (Մտթ 6, 26-30): Բայց Հայրն ամբողջովին յուրահատուկ կերպով հայտնում է Իրեն Իր խոսքի միջոցով: Ով լսում է Նրա խոսքը և այն գործադրում է, գտնում է երջանկությունը (Ղկս 11, 28):
Այսօրվա մարդիկ գնալով ավելի են կորցնում բնության միջոցով Աստծուն բացահայտելու ունակությունը: Գործիքային մտածելակերպն այս հարցում նրանց շատ չի օգնում: Բայց առավել ևս պետք է բացահայտեն Հիսուսի պատվիրանի հիմնական արժեքը. «Սիրեցեք միմյանց ինչպես ես ձեզ սիրեցի» (Հվհ 15, 12):
 

 

1Երգչախմբի ղեկավարի համար: Սաղմոս: Դավթի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։