Սաղմոս 3 - Արթնացա – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 3 - Արթնացա

Արդարն իր լքված վիճակում զգում է իրեն կարծես շրջապատված: Նա իր սրտնեղությունն է հայտնում Տիրոջ առաջ: Այս խորհրդավոր հանդիպումը գլխիվայր փոխում է իրադրությունը. փարատվում է վախը և ապահովության նոր զգացումը դառնում է համարձակություն. Աստված գործողության ազատ դաշտ չի տալիս չարին:
 

 
Կցորդ.
 
Աշխարհում դուք նեղություններ եք կրում,
բայց քաջալերվեցեք. ես հաղթեցի աշխարհին (Հվհ 16, 33):
կամ.
 
Աստված հարություն տվեց Հիսուսին,
ազատելով նրան մահվան տրտմությունից (հմմտ. Գրծ 2, 24):
կամ.
 
Եթե Աստված մեր հետ է, ո՞վ հակառակ կլինի մեզ (Հռմ 8, 31):
կամ.
 
Աստված հարություն տվեց Տիրոջը,
և մեզ նույնպես հարություն կտա Իր զորությամբ (1Կր 6, 14):
 

 
1Սաղմոս: Դավթի:
Երբ փախավ իր Աբիսողոմ որդու առջևից:
 
2Տեր, քանիցս բազմաթիվ են հակառակորդներս,
շատերն են իմ դեմ դուրս գալիս,
3շատերն են իմ մասին հռչակում, թե.
«Աստծուց սրա համար փրկություն չկա»:
 
4Բայց Դու, Տեր, վահան իմ և փրկություն իմ,
Դու ես, որ վեր ես բարձրացնում իմ երեսը.
5ես լիաձայն աղաղակում եմ Տիրոջը,
Նա պատասխանում է ինձ Իր Սրբության լեռից:
 
6Ես պառկեցի և քուն մտա,
արթնացա, որովհետև Տերն օգնում է ինձ.
7չեմ վախենում այս բազմամարդ ամբոխից,
որ ամեն կողմից դարանակալել է իմ դեմ:
8Վեր կաց, Տեր, փրկիր ինձ, Աստված իմ,
Դու կապտակես իմ թշնամիներին,
կփշրես չարագործների ատամները.
9փրկությունը Քեզնից է, ո՜վ Տեր,
ժողովրդիդ վրա՝ Քո օրհնությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։