Սաղմոս 36.2 - Քո լույսի մեջ մենք տեսնում ենք լույսը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 36.2 - Քո լույսի մեջ մենք տեսնում ենք լույսը

Կցորդ.   Աստծո Որդու մեջ է կյանքը, իսկ կյանքը մարդկանց լույսն է (հմմտ. Հվհ 1, 4):
կամ.   Ես եմ աշխարհի լույսը. ով հետևում է ինձ, կունենա կյանքի լույսը (հմմտ. Հվհ 8, 12):
կամ.   Նրան, ով ծարավի է, ես ձրիորեն կտամ կյանքի աղբյուրի ջուրը (Հյտ 21, 6):
կամ.  
Քանի դեռ ունեք լույսը, հավատացեք լույսին,
դառնալու համար լույսի որդիներ (Հվհ 18, 36):
կամ.  
Հրեշտակն ինձ ցույց տվեց կենդանի ջրի մի գետ,
որ բխում էր Աստծո և Գառան գահից (հմմտ. Հյտ 22, 1):

 


 
6Սերդ տարածվում է մինչև երկինք,
հավատարմությունդ՝ մինչև ամպերը, Տեր.
7արդարությունդ նման է ամենաբարձր լեռներին,
իրավունքդ խոր անդունդ է.
մարդուն և կենդանիներին Դու ես փրկում, Տեր:
 
8Ո՜վ Աստված, քանիցս թանկարժեք է Քո սերը,
թևերիդ հովանու ներքո են ապավինում մարդիկ.
9հագենում են տանդ խնջույքին,
նրանց արբեցնում ես վայելքներիդ հորձանքով:
 
10Քեզնում է կյանքի աղբյուրը,
Քո լույսի մեջ մենք տեսնում ենք լույսը.
11սերդ պարգևիր նրան, ով ճանաչում է Քեզ,
արդարությունդ՝ սրտով ուղիղներին:
 
12Հպարտի ոտքը թող չհասնի ինձ,
թող չսարսափեցնի ինձ չարագործի ձեռքը.
13ահա, անօրենություն գործողներն ընկնում են,
տապալվելով՝ ոտքի կանգնել չեն կարող այլևս:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։