Սաղմոս 43 [42] - Առաքիր լույսդ ու ճշմարտությունդ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 43 [42] - Առաքիր լույսդ ու ճշմարտությունդ

Այս սաղմոսը, թեև առանձնացված է նախորդ՝ 42րդ սաղմոսից, այդուամենայնիվ՝ նրա հետ կազմում է մեկ ընդհանուր տաղերգ: Դրա մասին են վկայում նույնատիպ բնանյութը և միևնույն կրկներգը (42, 6.12; 43, 5):
 

 
Կցորդ.  
Բազում նեղությունների միջով է հարկավոր անցնել՝
Աստծո արքայություն մտնելու համար (հմմտ. Գրծ 14, 22):
կամ.  
Որպես լույս եմ եկել աշխարհ,
որպեսզի ով հավատա ինձ, խավարի մեջ չմնա (հմմտ. Հվհ 12, 46):

 


 
1Դատիր ինձ, ո՜վ Աստված, պաշտպանիր դատս
ընդդեմ անհավատ ժողովրդի.
խաբեբա մարդուց ազատիր ինձ,
նրանից, ով դավաճանում է:
 
2Դու ես, ո՜վ Աստված, իմ ապավենը,
ինչո՞ւ ես մերժում ինձ.
ինչո՞ւ եմ տրտում քայլում
թշնամուց չարչարված:
 
3Առաքիր Քո լույսն ու ճշմարտությունը,
նրանք թող առաջնորդեն ինձ.
կառաջնորդեն ինձ դեպի Սրբությանդ լեռը,
դեպի Քո օթևանները:
 
4Եվ կգամ Աստծո խորանի առաջ,
իմ ուրախության Աստծո դիմաց.
Քո համար կերգեմ իմ տավիղով,
ո՜վ Աստված, Աստված իմ:
 
5Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովված.
հուսա՛ Աստծուն, դեռ կկարողանամ օրհնել Նրան.
Աստծո դեմքը փրկություն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։