Սաղմոս 54 [53] - Աչքերս տեսան հակառակորդին – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 54 [53] - Աչքերս տեսան հակառակորդին

Անունը ներկայացնում է Ինքնին Աստծուն, Ամենակալին: Նրան է ուղղվում աղաչանքը, Նրանից է գալու օգնությունը, Նրան է բարձրանալու գոհաբանությունը: Քրիստոնյայի համար այդ Անունը համընկնում է Հիսուս Քրիստոսի Անվան հետ, որ փրկում է նրանց, ովքեր ապավինում են Իրեն (Գրծ 2, 21; Հռմ 10, 9; 1Կր 1, 2). «Երկնքի տակ մարդկանց տրված ուրիշ Անուն չկա, որում հաստատված լինի, որ կարող ենք փրկվել» (Գրծ 4, 12): Հիսուս անունն ինքնին նշանակում է «Աստված փրկում է» (Մտթ 1, 21):
 

 
Կցորդ.  
Հարկավոր է բազում փորձությունների միջով անցնել,
Աստծո արքայություն մտնելու համար (հմմտ. Գրծ 14, 22):
կամ.   Խաղաղության Աստվածը շուտով կճզմի սատանային ձեր ոտքերի ներքո (Հռմ 16, 20):
կամ.   Տերն ինձ կազատի բոլոր չարիքներից և կփրկի Իր երկնային արքայության համար (2Տմ 4, 18):
կամ.  
Ով ճանաչում է Աստծուն,
նրա համար շնորհ է վշտեր կրելը, անարդարցիորեն տառապելով (1Պտ 2, 19):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Լարային գործիքների վրա: Մասքիլ: Դավթի:
2Երբ զիփացիները եկան Սավուղի մոտ և նրան ասացին. «Դավիթը թաքնվել է մեր մոտ»:
 
3Փրկիր ինձ, ո՜վ Աստված, Քո Անվան համար,
զորությամբդ՝ արդարություն արա ինձ.
4ո՜վ Աստված, լսիր իմ աղոթքը,
ուշադիր եղիր բերանիս խոսքերին:
 
5Կռապաշտներ են ոտքի ելել իմ դեմ,
բռնավորներ դավում են իմ կյանքը,
ոչնչով հաշվի չեն առնում Աստծուն:
 
6Բայց իմ համար Աստված օգնության է հասնում,
Տերը նրանց շարքում է, ովքեր պաշտպանում են ինձ.
7չարիքը վերադառնում է թշնամիներիս վրա,
Դու հավատարմությամբդ ցրում ես նրանց:
 
8Ամբողջ սրտով զոհ պիտի մատուցեմ Քեզ,
պիտի գովեմ Անունդ, որ բարի է.
9Տերն ազատեց ինձ նեղությունից,
իմ աչքերը տեսան հակառակորդին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։