Սաղմոս 67 [66] - Ժողովուրդները թող գովեն Քեզ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 67 [66] - Ժողովուրդները թող գովեն Քեզ

Այս սաղմոսը մեծ ոգևորությամբ արտահայտում է Եսայի Մարգարեի միտքը. Աստված ամբողջ երկրի Տերն է (Ես 45, 15-25): Տարրը, որն իշխում է, փափաքն է, որ բոլոր ժողովուրդները փառավորեն Աստծուն: Սաղմոսը համակված է բերկրանքի զգացումներով և հարգալիր երկյուղով:
Աստծո օրհնությունը պտղառատ է դարձնում երկիրը: Այս սաղմոսի գովաբանական արտահայտությունները կրկնելով, կարող ենք մտածել Հիսուս Քրիստոսի մասին, որը Մարիամի որովայնի օրհնյալ պտուղն է, որն Աստված պարգևել է բոլոր մարդկանց փրկության համար: Հանձինս Հիսուս Քրիստոսի, Հայրն «օրհնեց մեզ հոգևոր բոլոր օրհնություններով» (Եփս 1, 3):
 

 
Կցորդ.   Օրհնյալ ես դու կանանց մեջ և օրհնյալ է որովայնիդ պտուղը (Ղկս 1, 42):
կամ.  
Օրհնյալ է Աստված և Հայրը,
որ օրհնեց մեզ հոգևոր բոլոր օրհնություններով ի Քրիստոս (հմմտ. Եփս 1, 3):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Լարային գործիքների վրա:
Սաղմոս: Երգ:
 
2Թող Աստված շնորհ անի մեզ և օրհնի մեզ,
մեր վրա լուսավորի Իր երեսը.
3երկրի վրա կճանաչվի Քո ճանապարհը,
բոլոր ազգերի մոտ՝ Քո պարգևած փրկությունը:
 
4Ժողովուրդները թող գովեն Քեզ, Աստված,
թող գովեն Քեզ բոլոր ժողովուրդները:
 
5Թող ուրախանան և երգեն ազգերը,
որովհետև Դու կառավարում ես ժողովուրդներին արդարությամբ,
երկրի վրա առաջնորդում ես ազգերին:
 
6Ժողովուրդները թող գովեն Քեզ, Աստված,
թող գովեն Քեզ բոլոր ժողովուրդները:
 
7Երկիրը տվեց իր պտուղը,
մեզ օրհնում է Աստված, մեր Աստվածը.
8թող մեզ օրհնի Աստված և թող Նրան երկրպագի
երկիրն իր ամբողջ տարածությամբ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։