Սաղմոս 75 [74] - Աստծուց է գալիս դատաստանը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 75 [74] - Աստծուց է գալիս դատաստանը

Աքսորից ազատված, բայց տակավին ենթարկված ու ընկճված նրանցից, ովքեր իր տեղն էին գրավել երկրում, Հին Ուխտի ժողովուրդը երախտագիտություն է մատուցում Աստծուն: Սաղմոսերգուն լիովին վստահ է, որ Տերն ի վերջո երկրի վրա հաղթանակել է տալու արդարությանն ու իրավունքին. արդարներին՝ փառքը, ամբարիշտներին՝ պատիժը, որին արժանացել են: Նա ևս մեկ անգամ հռչակում է իրադրության փոփոխությունը, որը ճշմարիտ արդարությունն ընդունակ է գործելու. հպարտները նվաստացվելու են, իսկ խոնարհները՝ բարձրացվելու:
 

 
Կցորդ.  
Աստված գահերից վար նետեց հզորներին
և բարձրացրեց խոնարհներին (հմմտ. Ղկս 1, 52):
կամ.   Այո՛, վերադարձս մոտ է և իմ հետ բերում եմ հատուցումը (Հյտ 22, 12):
կամ.  
Երկնչեք Աստծուց և փառք տվեք Նրան,
որովհետև հասել է Նրա դատաստանի ժամը (Հյտ 14, 7):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Մի՛ կործանիր:
Սաղմոս: Ասափի: Երգ:
 
2Երախտագիտություն ենք հայտնում Քեզ, Աստված,
երախտագիտություն ենք հայտնում Քեզ.
մոտիկ է մեզ Քո Անունը,
հռչակվում են Քո սքանչելիքները:
 
3«Այո՛, այն ժամին, որ սահմանել եմ,
ես կդատեմ արդարությամբ.
4թող ցնցվի երկիրն իր բնակիչներով,
ես հաստատուն եմ պահում նրա հիմքերը:
 
5Գոռոզներին հայտարարում եմ. “Արդ բավական է”,
ամբարիշտներին. “Մի՛ բարձրացրեք ձեր երեսը”.
6ձեր ճակատը դեպի Բարձրյալը մի՛ բարձրացրեք,
մի՛ խոսեք գոռոզ սրտով»:
 
7Ո՛չ արևելքից և ո՛չ էլ արևմուտքից,
ո՛չ անապատից և ո՛չ էլ լեռներից,
8այլ՝ Աստծուց է գալիս դատաստանը,
միայն Նա է ցածրացնում և բարձրացնում:
 
9Տերն Իր ձեռքում մի գավաթ ունի,
որը լի է համեմված գինիով.
այն թափում է երկրի ամբարիշտների վրա,
նրանք այն խմելու են մինչև տակի մրուրը:
 
10Բայց ես միշտ ավետելու եմ,
երգելով Հակոբի Աստծուն.
11«Կքելու եմ ամբարիշտների երեսները,
արդարների երեսներն են բարձրանալու»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։