Սաղմոս 77.2 - Աստված, Քո ճանապարհը սրբությունն է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 77.2 - Աստված, Քո ճանապարհը սրբությունն է

Կցորդ.  
Հիսուսը նրանց մոտ եկավ, քայլելով ջրերի վրայով.
բայց երբ աշակերտները նրան տեսան, սարսափեցին (հմմտ. Մտթ 14, 25-26):

 


 
14Ո՜վ Աստված, Քո ճանապարհը սրբությունն է,
ո՞ր մի աստվածն է Աստծո չափ մեծ.
15Դու Աստվածն ես, որ հրաշքներ է գործում,
ժողովուրդների մեջ հայտնի ես դարձնում զորությունդ.
16բազուկովդ ազատագրեցիր ժողովրդիդ,
Հակոբի ու Հովսեփի սերունդը:
 
17Ջրերը Քեզ տեսնելով, ո՜վ Աստված,
ջրերը Քեզ տեսնելով խռովվեցին,
սասանվեցին նաև անդունդները.
18ամպերը ջուր հեղեցին,
երկինքը պոռթկաց ամպրոպներով,
արագ թրթռում են կայծակներդ:
 
19Քո որոտման շառաչի ձայնին,
կայծակներդ լուսավորեցին աշխարհը,
երկիրը դողաց ու խռովվեց:
 
20Քո ընթացքը ծովի վրայով, Քո ճանապարհը ջրերի վրայով,
Քո հետքերն անտեսանելի մնացին.
21առաջնորդեցիր ժողովրդիդ որպես երամակ,
Մովսեսի ու Ահարոնի ձեռքով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։