Սաղմոս 89 [88] - Դավթից չեմ հեռացնի իմ սերը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 89 [88] - Դավթից չեմ հեռացնի իմ սերը

Գեղեցիկ է Արարիչ Աստծուն ուղղված օրհներգը, Տիրոջն ուղղված փառաբանությունն այն բանի համար, որ Նա Իր ժողովրդին պարգևել է Իր խոսքն ու Իր խոստումները: Բայց ամեն օրվա դեպքերն արդյոք հանդիսավոր կերպով չե՞ն հերքում այս չափազանց լուսաշող տեսությունը: Հավատացյալը մերժում է կարծիք կազմել արտաքին երևույթների հիմքի վրա: Տիրոջ խոսքն ու խոստումները տևում են, հակառակ ներկա հակառակությունների: Կա մի շա՜տ երկար պատմություն, որը վկայում է դրան: Եվ մի հիանալի հետևողականություն է բացահայտվում Աստծո գործի մեջ. աշխարհի արարումը և Դավթի ընտրությունը, տիեզերքի կարգուկանոնը և թագավորական գահի հաստատությունը, երկինքն ու երկիրը, ներկան, անցյալն ու ապագան: Անորոշության պահերին օգտակար է նետվել այս բարձրակարգ հայեցողության մեջ և հավատալ Աստծո հավատարմությանը: Հայնժամ ծնվում է մեսիական հույսը. այն դառնում է Տիրոջ գալստյան սպասումը, հանձինս Իր Օծյալի՝ Հիսուս Քրիստոսի:
 

 
1Մասքիլ: Եթան Եզրայելացու:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։