Սաղմոսների համարակալումը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոսների համարակալումը

Սաղմոսները միևնույն կերպ համարակալված չեն եբրայեցերեն բնագրում և հունարեն Յոթանասնից թարգմանությունում: Երկու համարակալումները միմյանց համապատասխանում են միայն առաջին ութ և վերջին երեք սաղմոսների համար:
Եբրայեցերեն բնագրի և հունարեն թարգմանության համարակալումները միմյանցից տարբերվում են մեկ միավորով, որի պատճառն այն է, որ հունարեն թարգմանությունը միմյանց է միացնում եբրայեցերեն բնագրի 9րդ և 10րդ սաղմոսները, բայց 148րդ սաղմոսից առաջ երկու համարակալումները կրկին հավասարվում են, քանի որ հունարենը երկուսի է բաժանում եբրայեցերեն բնագրի 147րդ սաղմոսը:
Մեր ներկա հրատարակությունում մենք հետևում ենք եբրայեցերեն բնագրի համարակալմանը, մինչ հունարենի տարբերակը ներկայացնում ենք փակագծերում, բնագրային համարակալման կողքին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։