Սբ. Ֆաուստինա Կովալսկա (1905-1938). « ԿՅԱՆՔԻՍ ՊԱՀԱՊԱՆԸ ԵՂԻՐ, Ո՜Վ ՄԱՐԻԱՄ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Ֆաուստինա Կովալսկա (1905-1938). « ԿՅԱՆՔԻՍ ՊԱՀԱՊԱՆԸ ԵՂԻՐ, Ո՜Վ ՄԱՐԻԱՄ »

Ո՜վ Մարիամ, Կույս Անարատ,
մաքրափայլ բյուրեղ իմ սրտի համար,
Դու ես իմ ուժը, ո՜վ խարիսխ զորեղ,
Դու ես տկար սրտերի վահանն ու
պաշտպանությունը։
 
Ո՜վ Մարիամ, Դու մաքուր ես ու անգերազանցելի,
Կույս և Մայր միաժամանակ,
Գեղեցիկ ես արևի նման, անբիծ, անարատ,
Ոչինչ համեմատելի չէ պատկերին
Քո հոգու։
 
Քո գեղեցկությունը հմայեց Երիցս Սրբին,
որ իջավ Երկնքից, թողեց Գահն Իր հավիտենական,
և մարմին ու արյուն վերցրեց Քո Սրտից,
ինն ամիս թաքնվելով Կույսի սրտում։
 
Ո՜վ Մայր, ո՜վ Կույս,
ոչ ոք չի կարողանում ըմբռնել խորհուրդը,
որ այդ անսահմանափակ Աստվածը դառնում է մարդ,
միմիայն շնորհիվ Քո սիրո և Քո անքննելի ողորմության,
Քո արժանիքով, ո՜վ Մայր, ապրելու ենք Նրա հետ հավիտյան։
 
Ո՜վ Մարիամ, Կույս Մայր և Երկնքի Դուռ,
Քո միջոցով մեզ հասավ փրկությունը,
ամեն շնորհ Քո ձեռքերից է հոսում մեր համար,
և միմիայն Քեզ հավատարմորեն հետևելով է,
որ կարող եմ ես նույնպես սրբանալ։
 
Ո՜վ Մարիամ, Կույս, Շուշան գեղեցկագույն,
Քո Սիրտը Հիսուսի համար եղավ առաջին Տապանակը երկրի վրա,
որովհետև Քո խոնարհությունն ամենաճշմարիտը եղավ,
և դրա համար վեր բարձրացվեցիր
գերիվեր, քան հրեշտակների ու սրբերի դասերը։
 
Ո՜վ Մարիամ, քաղցր Մայր իմ,
Քեզ եմ հանձնում հոգիս, մարմինս ու իմ սիրտը թշվառ.
իմ կյանքի պահապանը եղիր,
և հատկապես՝ մահվանս ժամին,
վերջին ճակատամարտի ժամանակ։
 
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։