Սբ. Բոնավենտուրա (1221-1274). « ԱՂՈԹՔ՝ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՅՈԹ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ ՀԱՅՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Բոնավենտուրա (1221-1274). « ԱՂՈԹՔ՝ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՅՈԹ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ ՀԱՅՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ »

Ո՜վ Հիսուս՝ Միածին Որդի, որ մեր համար մարդացար, խաչվեցիր ու փառավորվեցիր, Քո միջոցով է, որ մենք աղերսում ենք գթառատ Հորը՝ հայցելով շնորհել մեզ Իր գանձերից յոթնակերպյան Շնորհը Սուրբ Հոգու, Ով Իր լիությամբ հանգչում է Քո վրա.
 
հոգի իմաստության, վայելելու համար կյանքի ծառի պտուղը, որը Դո՛ւ ես ամենայն ճշմարտությամբ, և ճաշակելու համար այդ պտղի վերածնող քաղցրությունը.
խելամտության պարգև, որ լուսավորում է մեր հոգու հայացքը.
խորհրդի պարգև, որ առաջնորդում է մեզ նեղ ու անձուկ ճանապարհներով, Քո քայլերի թողած հետքերի վրա.
զորության պարգև, որպեսզի կարողանանք ոչնչացնել թշնամական հարձակումների բռնությունը.
գիտության պարգև, լցվելու համար Քո սուրբ վարդապետության լույսով և զանազանելու համար բարին չարից.
աստվածապաշտության պարգև, որը մեզ ողորմության զգացումներ է ընձեռում.
երկյուղի պարգև, որը մեզ ամեն տեսակ չարիքներից հեռացնելով՝ պահպանում է մեզ խաղաղության և Քո հավիտենական Վսեմությանը պարտական հարգանքի մեջ։
 
Սա այն է, ինչը որ Դու կամեցար, որ մենք խնդրենք այն սուրբ աղոթքով, որը Դու մեզ ուսուցանեցիր. և այժմ էլ խնդրում ենք հանուն Քո Սուրբ Խաչի, որ ստանաս մեր համար այս Շնորհը ի փառս Քո Սուրբ Անվան, որին թող որ տրվի, Հոր և Սուրբ Հոգու հետ, ամեն պատիվ, գովք, գոհություն, փառք և տերություն հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։