Սբ. Մարիա-Մադդալենա Ֆլորենցիացի (1566-1607). « ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՀՈԳԻ, ՀՈԳԻ ԲԱՐՈՒԹՅԱՆ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Մարիա-Մադդալենա Ֆլորենցիացի (1566-1607). « ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՀՈԳԻ, ՀՈԳԻ ԲԱՐՈՒԹՅԱՆ »

Ե՜կ, ո՜վ Սուրբ Հոգի. թող գա Հոր միությունը, Որդու բարեհաճությունը, հրեշտակների փառքը:

Ո՜վ ճշմարտության Հոգի, սրբերի վարձատրություն, հոգիների սփոփանք, խավարի մեջ լույս, աղքատների հարստություն, սիրողների գանձ, սովյալների հագեցում, ուխտավորների մխիթարություն:

Ե՜կ, Դու, ո՜վ Հոգի, որ կազդուրում, ուրախացնում և սնուցում ես մեր հոգիները:

Ե՜կ, Դու, որ Մարիամի վրա հանգչելով՝ իրագործեցիր Աստծո Որդու մարդեղությունը, և մեզնում նույնպես շնորհով իրագործի՜ր այն, ինչն իր մեջ իրագործեցիր շնորհով և բնությամբ:

Ե՜կ, Դու, որ սնունդն ես որևէ մաքուր մտքի, ակունքն ես որևէ գթության և համադրումն ես որևէ ջինջ մաքրության: Ե՜կ և այրելով ոչնչացրո՜ւ մեզնում այն ամենն, ինչը որ խոչընդոտում է, որ Դու լիովին բնակվես մեր մեջ:

Ե՜կ, ե՜կ, ո՜վ ամենասիրելի Հոգի, Հոգի բարության: Հոգու աչքերով տեսնում եմ, թե ինչպե՛ս ես մեկնում Հոր գրկից, մտնում ես մարդացած Որդու տիգախոց կողի մեջ և ապա, Նրա սրբազնասուրբ Սրտից դուրս գալով, գալիս ես մեր մոտ: Հոր գրկից մեզ ես բերում զորությունը, իսկ Որդու Սրտից՝ բոցավառ Սերը:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։