Գուալտերուս Սեն-Վիկտորացի (12րդ դար). « ԱՌԱՋՆՈՐԴԻՐ ՄԵԶ ԴԵՊԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

Գուալտերուս Սեն-Վիկտորացի (12րդ դար). « ԱՌԱՋՆՈՐԴԻՐ ՄԵԶ ԴԵՊԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ »

Ե՜կ, Սուրբ Հոգի,

Քո սուրբ շնորհներով լցրո՜ւ հավատարիմներիդ սրտերը:

Դու, որ արդեն եկել ես՝ մեզ Քրիստոսի հետևորդ դարձնելու,

ե՜կ նաև այժմ՝ մեզ երանելի դարձնելու համար:

Դու, որ արդեն եկել ես, որպեսզի Քո օգնությամբ

կարողանանք պարծենալ Աստծո որդիների փառքի հույսով,

ե՜կ կրկին, որպեսզի կարողանանք պարծենալ

այդ փառքն իսկապես ունենալով:

Քեզ բնորոշ գործն է հաստատելը, կնքելը, ամրապնդելը,

կատարելագործելն ու ամբողջացնելը:

Հայրը մեզ ստեղծեց, Որդին մեզ փրկեց,

ուրեմն Դու էլ կատարիր այն, ինչը պատկանում է Քեզ:

Ե՜կ և առաջնորդի՜ր մեզ դեպի ամբողջական ճշմարտությունը,

դեպի գերագույն Բարիքի վայելումը, դեպի Հոր տեսությունը,

դեպի բոլոր վայելքների առատությունը,

դեպի բերկրանքների բերկրանքը:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։