Սբ. Թերեզա Ավիլացի (1515-1582). « ԱՍՏՎԱԾ ԻՄ ԵՎ ԻՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ԴՈՒ ՄԻԱՅՆ ԲԱՎԱԿԱՆ ԵՍ ԻՆՁ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Թերեզա Ավիլացի (1515-1582). « ԱՍՏՎԱԾ ԻՄ ԵՎ ԻՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ԴՈՒ ՄԻԱՅՆ ԲԱՎԱԿԱՆ ԵՍ ԻՆՁ »

Ո՜վ Սուրբ Հոգի,
Դու ես, որ հոգիս միավորում ես Աստծո հետ.
շարժման մեջ դիր հոգիս վառ փափաքներով
և այն բոցավառի՜ր սիրույդ կրակով:
 
Որքա՜ն բարի ես իմ նկատմամբ,
ո՜վ Սուրբ Հոգի Աստծո.
հավիտյանս գովյալ և օրհնյալ եղիր,
այն մեծ սիրո համար, որի մեջ ինձ ընկղմում ես:
 
Աստված իմ և Արարիչ իմ,
ինչպե՞ս է հնարավոր, որ ինչ որ մեկը Քեզ չսիրի:
Երկա՜ր ժամանակ Քեզ չեմ սիրել:
Ների՜ր ինձ, Տեր:
 
Ո՜վ Սուրբ Հոգի,
շնորհի՜ր իմ հոգուն լինել ամբողջովին Աստծունը
և ծառայել Նրան առանց որևէ անձնական շահի,
այլ միմիայն՝ որովհետև իմ Հայրն է և ինձ սիրում է:
 
Աստված իմ և իմ ամեն ինչ,
մի՞թե կա ուրիշ որևիցէ մի բան,
որ ես կարող եմ փափագել:
Դու միայն բավական ես ինձ:
 
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։