Եր. Ջաքոմո Ալբերիոնե (1884-1971). « ԱՎԵԼԱՑՐՈՒ ԻՆՁՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

Եր. Ջաքոմո Ալբերիոնե (1884-1971). « ԱՎԵԼԱՑՐՈՒ ԻՆՁՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ »

Ո՜վ Սուրբ Աստվածային Հոգի, Հոր և Որդու հավիտենական Սեր, ես երկրպագում եմ Քեզ, երախտագիտությունս եմ հայտնում Քեզ, սիրում եմ Քեզ, ներում եմ հայցում Քեզնից այն բոլոր անգամների համար, որ վշտացրել եմ Քեզ իմ և իմ մերձավորների մեջ:
Խնդրում եմ Քեզնից, որ բազում շնորհներով իջնես եպիսկոպոսների ու քահանաների սուրբ ձեռնադրությունների վրա, կրոնավորների ու կրոնավորուհիների վանական ուխտադրությունների վրա, բոլոր հավատացյալների դրոշմի ու կնքման վրա. բոլորի համար եղի՜ր լույս, սրբություն, եռանդ:
Քեզ, ո՜վ Ճշմարտության Հոգի, ընծայում եմ միտքս, երևակայությունս, հիշողությունս. լուսավորի՜ր ինձ: Թող որ ես ճանաչեմ Հիսուս Քրիստոս Փրկչին և հասկանամ Իր Ավետարանն ու Եկեղեցու վարդապետությունը: Շնորհի՜ր ինձ իմաստության, գիտության, խորհրդի ու հանճարի պարգևները:
Քեզ, ո՜վ Սրբության Հոգի, ընծայում եմ կամքս. առաջնորդի՜ր ինձ Քո կամքով, զորավի՜գ եղիր ինձ պատվիրանների պահպանման և պարտականություններիս կատարման գործում: Շնորհի՜ր ինձ զորության և Աստծո սուրբ երկյուղի պարգևները:
Քեզ, ո՜վ Կյանքի Հոգի, ընծայում եմ սիրտս. պահպանի՜ր և ավելացրո՜ւ ինձնում աստվածային կյանքը: Շնորհի՜ր ինձ աստվածապաշտության պարգևը:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։