Սբ. Մաթիլդա Սաքսոնացի (1240-1298). « ԱՐԲԵՑՐՈՒ ԻՆՁ ՔՈ ՍԻՐՈ ԳԻՆԻՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Մաթիլդա Սաքսոնացի (1240-1298). « ԱՐԲԵՑՐՈՒ ԻՆՁ ՔՈ ՍԻՐՈ ԳԻՆԻՈՎ »

Ո՜վ Սուրբ Հոգի,
քանի որ ամբողջ սրտով փափաքում եմ Քո գալուստը,
խնդրում եմ, որ իբրև նախապատրաստություն
իրագործես ինձնում այս երեք բաները:
 
Քո սիրով զորացրո՜ւ ինձ ընդդեմ չարի
և տրամադրի՜ր ինձ գործելու ամեն տեսակ բարիք:
Ազատի՜ր ինձ մարդկային որևէ երկյուղից
և թող որ հանուն Աստծո սիրո՝
ուրախությամբ ընդունեմ որևէ հակառակություն:
 
Խնդրում եմ Քեզնից նաև,
որ թողություն շնորհես իմ մեղքերին:
Եվ շնորհիր ինձ, որ աստվածային սիրո հրով սպառված՝
ամբողջովին Աստծո մեջ ընկղմվեմ
և այդ երանելի միության մեջ
հարևնման դառնամ Իրեն:
 
Ո՜վ Սուրբ Հոգի,
արբեցրո՜ւ ինձ Քո սիրո գինիով,
որի հետևանքն ինձնում կլինի
սեփական անձիս մոռացումը
և արհամարհանքն այն բոլոր պատիվների ու շահերի նկատմամբ,
որոնք չեն վերաբերվում Աստծո փառքին:
Լիացրո՜ւ սիրտս Քո՛ քաղցրությամբ,
այնպես, որ ոչ մի ուրախություն, երկրային ոչ մի վայելք
չկարողանան գոհացնել ինձ:
 
Բոցավառի՜ր ինձ երկնային ու հոգևոր իրականությունների սիրով,
այնպես, որ Աստծուն բաղձամ իմ ողջ սրտով
և այլևս ոչ մի վախ չունենամ,
ո՛չ մահվանից, ո՛չ էլ որևէ տառապանքից:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։