Սբ. Բեռնարդոս Քլեռվոյացի (1090-1153). « ԱՐԾԱՐԾԻՐ ԻՆՁՆՈՒՄ ԱՍՏԾՈ ՀԵՏ ԸՆԹԱՆԱԼՈՒ ՓԱՓԱԳԸ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Բեռնարդոս Քլեռվոյացի (1090-1153). « ԱՐԾԱՐԾԻՐ ԻՆՁՆՈՒՄ ԱՍՏԾՈ ՀԵՏ ԸՆԹԱՆԱԼՈՒ ՓԱՓԱԳԸ »

Ո՜վ Սուրբ Հոգի, իմ հոգու հոգի, միմիայն Քո մեջ կարող եմ բացականչել. «Աբբա՜, Հա՜յր»:

Դու ես, ո՜վ Աստծո Հոգի, որ ինձ ընդունակ ես դարձնում խնդրելու և ինձ հուշում ես, թե ի՛նչ է հարկավոր խնդրել:

Ո՜վ սիրո Հոգի, արծարծի՜ր ինձնում Աստծո հետ ընթանալու փափագը. միայն Դու կարող ես արծարծել այն:

Ո՜վ սրբութեան Հոգի, Դու քննում ես հոգու խորքերը, որի մեջ բնակվում ես. այրի՜ր իմ հոգու թերությունները, ամենափոքրե՛րն անգամ, բոլո՛րը. այրի՜ր դրանք Քո սիրո հրով:

Ո՜վ քաղցր ու անուշ Հոգի, Դու միշտ կողմնորոշի՜ր իմ կամքը դեպի Քո կամքը, որպեսզի ես կարողանամ ճանաչել հստակությամբ, սիրել բոցավառ եռանդով և գործել արդյունավետությամբ:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։