Սբ. Ալֆոնսոս Մարիա Դե'Լիգուորի (1696-1787). « ԲՈՑԱՎԱՌԻՐ ՍԻՐՏՍ ՔՈ ՍԻՐՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Ալֆոնսոս Մարիա Դե'Լիգուորի (1696-1787). « ԲՈՑԱՎԱՌԻՐ ՍԻՐՏՍ ՔՈ ՍԻՐՈՎ »

Ո՜վ Սուրբ Հոգի, որ անհուն շնորհներով ճոխացրեցիր Մարիամի հոգին և սուրբ եռանդով հրդեհեցիր Առաքյալների սրտերը. բոցավառի՜ր սիրտս Քո սիրով:
Դու Աստվածային Հոգի ես. զորացրո՜ւ ինձ ընդդեմ չար ոգիների:
Դու Հուր ես. վառի՜ր ինձնում Քո սիրո կրակը:
Դու Լույս ես. լուսավորի՜ր ինձ, ճանաչե՜լ տուր հավիտենական իրողությունները:
Դու Աղավնի ես. պարգևի՜ր ինձ մաքուր վարք:
Դու քաղցրությամբ լի Շունչ ես. փարատի՜ր կրքերի փոթորիկները:
Դու Լեզու ես. սովորեցրո՜ւ ինձ Քեզ անդադար գովաբանելու կերպը:
Դու Ամպ ես. պատի՜ր ինձ պաշտպանությանդ ստվերի ներքո:
Դու երկնային բոլոր Պարգևների Հեղինակն ես. կյա՜նք տուր ինձ շնորհով, սրբագործի՜ր ինձ Քո սիրով, առաջնորդի՜ր ինձ Քո իմաստությամբ, բարությամբդ որդեգրի՜ր ինձ և փրկի՜ր ինձ ըստ Քո ողորմության, որպեսզի անխոնջ օրհնեմ Քեզ, գովեմ Քեզ և սիրեմ Քեզ այս կյանքում և ապա նաև Երկնքում հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։