Սբ. Պիեր Դամիանի (1007-1072). « ԴՈՒ ՀՈԳԻՆԵՐԻ ԿՅԱՆՔՆ ԵՍ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Պիեր Դամիանի (1007-1072). « ԴՈՒ ՀՈԳԻՆԵՐԻ ԿՅԱՆՔՆ ԵՍ »

Ո՜վ Սուրբ Հոգի Աստված,

էությամբ ու հավիտենությամբ Հորը և Որդուն հավասար,

որ անճառելի կերպով բխում ես Մեկից և Մյուսից,

բարեհաճությամբ իջի՜ր իմ սրտից ներս,

ո՜վ սքանչելահրաշ Բերողդ Լույսի,

և փարատի՜ր նրանում անօրենություններիս խավարը,

որպեսզի, ինչպես որ Կույսի արգանդը

Քո շնչով հղացավ Աստծո Խոսքը,

նմանապես ես էլ, Քո շնորհի օգնությամբ,

կարողանամ միշտ իմ մտքում կրել

փրկությանս Հեղինակին:

Դու արդարև, ո՜վ Տեր,

մտքերի լույսն ես,

սրտերի կորովը,

հոգիների կյանքը:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։