Սբ. Էդիթ Շթայն (1891-1942). « ԴՈՒ ՄԵԶ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԵՍ ՄԱՅՐԱԿԱՆ ՁԵՌՔԻ ՆՄԱՆ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Էդիթ Շթայն (1891-1942). « ԴՈՒ ՄԵԶ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԵՍ ՄԱՅՐԱԿԱՆ ՁԵՌՔԻ ՆՄԱՆ »

Ո՜վ Սուրբ Հոգի, հավիտենական Սեր, որ քաղցր Լույս ես, որ պատում ես ինձ և լուսավորում ես սրտիս գիշերը. Դու մեզ առաջնորդում ես մայրական ձեռքի նման, բայց եթե Դու թողնես մեզ, չենք առաջադիմի և ո՛չ իսկ մեկ քայլ:
Դու ես տարածքը, որի մեջ բովանդակված է իմ էությունը և որի մեջ ես թաքնվում եմ: Եթե լքես ինձ, կընկնեմ ոչնչության անդունդի մեջ, որտեղից Դու կանչեցիր ինձ գոյության:
Դու ավելի մերձավոր ես ինձ, քան ես ինքս, ավելի մտերիմ ես ինձ, քան իմ իսկ ներաշխարհը: Եվ սակայն, ոչ ոք չի հասնում Քեզ հպվելու կամ Քեզ ըմբռնելու, և Դու խզում ես շղթաները որևէ անվան, որով մարդիկ ցանկանում են սահմանել Քեզ:
Ո՜վ Սուրբ Հոգի, հավիտենական Սեր:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։