Սբ. Պողոս Օվադացի (1694-1775). « Ե՜Կ ԻՄ ՍՐՏԻ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Պողոս Օվադացի (1694-1775). « Ե՜Կ ԻՄ ՍՐՏԻ ՄԵՋ »

Ո՜վ Հոգի անսահմանափակ լույսի,
անսահմանափակ քաղցրության,
ե՜կ իմ սրտի մեջ:
 
Ե՜կ, ո՜վ անսահմանափակ բարիք:
Ե՜կ, ո՜վ անհուն սեր:
Ե՜կ, ո՜վ ճշմարիտ ու միակ Աստված՝ Հոր և Որդու հետ:
Ե՜կ, ո՜վ անհուն սեր,
ե՜կ բնակվելու այս խեղճ զղջացած սրտի մեջ:
Ե՜կ, ո՜վ իմ սեր:
Ե՜կ, ո՜վ իմ քաղցրություն:
Ո՜վ իմ լույս, ո՜վ իմ կյանք, ո՜վ իմ սփոփանք,
ո՜վ իմ գանձ, ո՜վ իմ հարստություն, ո՜վ իմ ճշմարիտ բարիք,
ո՜վ իմ միակ հույս,
ո՜վ իմ Աստված, ո՜վ իմ ամեն ինչ:
 
Ե՜կ, որովհետև հալվում ու մաշվում եմ սիրուց:
Ե՜կ, որովհետև այլևս չեմ կարող տառապել Քեզ չսիրելով:
 
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։