Սբ. Յոզեմարիա Էսքրիվա (1902-1975). « ԿԱՄԵՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՄԵՆՈՒՄ ԵՍ ԴՈՒ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Յոզեմարիա Էսքրիվա (1902-1975). « ԿԱՄԵՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՄԵՆՈՒՄ ԵՍ ԴՈՒ »

Ե՛կ, Սուրբ Հոգի,
լուսավորիր իմ միտքը,
որպեսզի ես ճանաչեմ Քո պատգամները:

Ամրացրու իմ սիրտը
թշնամու նենգությունների դեմ:
Բոցավառիր իմ կամքը:

Լսել եմ Քո ձայնը
և չեմ ցանկանում կարծրացնել սիրտս
և չեմ ցանկանում ետ մղել Քեզ,
ասելով «Հետո՛ ... , վա՛ղը ... »:

Հիմա՛ եմ սկսում:
Ա՛յժմ:
Ի՞նչ վստահություն ունեմ,
թե վաղն ի՛նչ է լինելու:

Հոգի ճշմարտության ու իմաստության,
Հոգի խորհրդի ու իմացության,
Հոգի բերկրանքի ու խաղաղության:
Կամենում եմ այն, ինչ կամենում ես Դու.
կամենում եմ, որովհետև կամենում ես Դու.
կամենում եմ, ինչպես կամենում ես Դու.
կամենում եմ, երբ կամենում ես Դու:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։