Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապ (1927-2005-2013-). « ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապ (1927-2005-2013-). « ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ »

Կյանքի Հոգի, որ արարչագործության սկզբում թևածում էիր անդունդների վրա, մեր ժամանակվա մարդկությանն օգնի՜ր հասկանալու, որ հանրային կյանքից Աստծո բացառումը հանգեցնում է աշխարհի անապատում մոլորվելու, և որ միմիայն ուր մուտք է գործում քրիստոնեական հավատքը, այնտեղ ծաղկում են արժանապատվությունն ու ազատությունը, և հասարակությունն ամբողջ կառուցվում է արդարության մեջ:
Աստծո Հոգի, որ Եկեղեցին դարձնում ես մեկ միակ Մարմին, մեզ՝ մկրտվածներիս վերադարձրո՜ւ հաղորդության անկեղծ գործադրմանը, աշխարհում Հարուցյալի ներկայության կենդանի նշանը դարձրու մեզ, սրբերի հասարակություն, որն ապրում է սիրո ծառայության մեջ:
Սուրբ Հոգի, որ մեզ ընդունակ ես դարձնում առաքելության, պարգևի՜ր մեզ հոգու աչքեր, տեսնելու համար, որ մեր ժամանակում ևս անթիվ ու անհամար մարդիկ փնտրում են իրենց գոյության և աշխարհի վերաբերյալ ճշմարտությունը: Մեզ գործակիցներ դարձրու նրանց բերկրանքի, տարածելով բարի լուրը Հիսուս Քրիստոսի Ավետարանի, Աստծո ցորենի այդ հատիկը, որով որակավորվում է կյանքի հողը և ապահովվում է հունձքի առատությունը:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։