Եր. Եղիսաբեթ Դիժոնացի (1880-1906). « ՀՈԳԻՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ ԴԱՐՁՐՈՒ » – Գրադարան – Mashtoz.org

Եր. Եղիսաբեթ Դիժոնացի (1880-1906). « ՀՈԳԻՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ ԴԱՐՁՐՈՒ »

Ո՜վ սիրո Հոգի, հեղվի՜ր իմ վրա. հոգիս Քրիստոսի կենդանի պատկերը դարձրու, որպեսզի Իր ողջ խորհուրդը Նա կարողանա նորոգել ինձնում:
Եվ Դու, ո՜վ Հայր, խոնարհվի՜ր Քո այս փոքրիկ արարածի վրա, Քո Հոգու ստվերը տարածի՜ր իմ վրա և իմ մեջ տես Քո սիրեցյալ Որդուն միայն, որի մեջ ես հաստատել Քո ողջ բարեհաճությունը:
Ո՜վ Աստված իմ, Ամենասուրբ Երրորդություն, իմ ամեն ինչ, իմ երանություն, անսահմանություն, որի մեջ կորչում եմ, անձս Քեզ եմ հանձնում իբրև որս:
Բնակվի՜ր ինձնում, որպեսզի ես բնակվեմ Քեզնում, մինչև որ կգամ լույսիդ մեջ տեսնելու և վայելելու մեծություններիդ վիհը:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։