Եր. Ջաքոմո Ալբերիոնե (1884-1971). « ՄԱՐԻԱՄԻ՝ ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՄԲ » – Գրադարան – Mashtoz.org

Եր. Ջաքոմո Ալբերիոնե (1884-1971). « ՄԱՐԻԱՄԻ՝ ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՄԲ »

Ո՜վ Սուրբ Հոգի Աստված, Մարիամի՝ Հոգեգալստյան Թագուհու բարեխոսությամբ.
Բժշկի՜ր միտքս անխոհականությունից, անգիտությունից, մոռացությունից, կարծրամտությունից, նախապաշարումներից, սխալներից, շեղումներից ու մոլորումներից, այլասերումից, հավատուրացությունից, և հղացի՜ր նրանում Իմաստությունը՝ Հիսուս Քրիստոս-Ճշմարտությունն ամեն ինչում:
Բժշկի՜ր զգացմունքներս անտարբերությունից, կասկածամտությունից, անվստահությունից, վատ հակումներից, կրքերից, մոլի զգացմունքներից ու կապվածություններից, և հղացի՜ր նրանցում Հիսուս Քրիստոս-Կյանքի ճաշակները, զգացմունքներն ու հակումները ամեն ինչում:
Բժշկի՜ր կամքս չկամությունից, անվճռականությունից, անհարատևությունից, ծուլությունից, հեղգությունից, վատ սովորույթներից, պնդագլուխ համառությունից, և հղացի՜ր ինձնում Հիսուս Քրիստոս-Ճանապարհն ամեն ինչում, նոր սերն այն ամեն ինչի հանդեպ, որ սիրում է Հիսուս Քրիստոսն Ինքը:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։