Եր. Էլենա Գուերրա (1835-1914). « ՄԵՐ ՄԵՋ ԿՐԿՆԻՐ ՇՆՈՐՀԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

Եր. Էլենա Գուերրա (1835-1914). « ՄԵՐ ՄԵՋ ԿՐԿՆԻՐ ՇՆՈՐՀԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ »

Ո՜վ Աստվածային Հոգի, որ լույսերիդ ու պարգևներիդ առատությամբ իջար քրիստոնեական առաջին համայնքի վրա, որն Հոգեգալստյան օրը խմբվել էր Վերնատանը: Ահա՛ Քո առջև հավաքվել է նաև այս համայնքը, որն աղերսում է Քեզ իր համար վերստին կատարել այն, ինչը որ կատարեցիր այն առաջին հիշարժան օրը: Եվ որպեսզի դա կատարվի, մենք նվիրվում ենք Քեզ՝ Քեզ ընծայելով մեր միտքը, մեր կամքը, մեր սիրտը:
Փրկության գործը, որ Քրիստոսը՝ Աստծո մարդացած Որդին իրագործեց հատկապես Իր չարչարանքներով ու մահվամբ, և այդ գործի այժմեացումը կամեցավ հանձնել Իր Եկեղեցուն, Քո կողմից ամբողջացվեց Հոգեգալստյան օրը և երբեք չտկարացավ: Բայց որպեսզի այդ գործը մեր մեջ ավելի զորեղ ու պտղառատ լինի և Եկեղեցու այս բեկորը հոգևոր տևական առաջընթաց ապրի, մենք անվերապահ հանձնվում ենք Քեզ:
Թող որ Քո լույսը լուսավորի մեր մտքերը, որպեսզի միշտ փնտրենք ճշմարտությունը և թույլ չտանք, որ կեղծ մարգարեները մոլորեցնեն մեզ: Թող որ Քո շնորհը նորոգ կորով հաղորդի մեր կամքին և այն ընդունակ դարձնի դիմակայելու դիվային նենգություններին ու ապականությանը: Թող որ Քո հոգևոր պարգևները մեզ առաքյալներ դարձնեն խոսքով և կյանքի օրինակով:
Ո՜վ Աստվածային Հոգի, մեր մեջ կրկնի՜ր շնորհի հրաշքները, որոնք Քո գալստյամբ կատարվեցին քրիստոնեական առաջին համայնքում: Թող որ Քո մեջ ապրելով՝ դեպի Եկեղեցին և դեպի Քրիստոսը առաջնորդենք բոլոր նրանց, ում կհանդիպենք մեր կյանքի ընթացքում, այդպիսով նպաստելով մարդկային զարմի փրկության այն սքանչելի ծրագրին, որը Հոգեգալստյան մեջ տվեց իր առաջին հրաշալի պտուղները:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։