Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապ (1936-2013-). « ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ, ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ » – Գրադարան – Mashtoz.org

Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապ (1936-2013-). « ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ, ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ »

Ո՜վ Սուրբ Հոգի, Աստծո Ներդաշնակություն,
Դու, որ վախը փոխակերպում ես վստահության,
և փակվածությունը՝ նվիրման,
ե՜կ մեր մեջ։
 
Տո՜ւր մեզ հարության բերկրանքը,
սրտի մշտնջենական երիտասարդությունը։
 
Ո՜վ Սուրբ Հոգի, Ներդաշնակություն մեր,
Դու, որ մեզ դարձնում ես միայն մեկ մարմին,
սփռի՜ր Քո՛ խաղաղությունը
Եկեղեցու և աշխարհի մեջ։
 
Ո՜վ Սուրբ Հոգի,
մեզ համերաշխության արհեստավորներ դարձրու,
բարու սերմնացաններ,
հույսի առաքյալներ։
 
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։