Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « ՇՆՈՐՀԻՐ ԻՆՁ ՀԱՍՆԵԼ ՏԵՍՆԵԼՈՒ ՀՈՐ ԴԵՄՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « ՇՆՈՐՀԻՐ ԻՆՁ ՀԱՍՆԵԼ ՏԵՍՆԵԼՈՒ ՀՈՐ ԴԵՄՔԸ »

Ե՛կ իմ մեջ, Սուրբ Հոգի՝ Հոգի իմաստության. պարգևի՜ր ինձ հոգևոր տեսողությունն ու լսողությունը, որպեսզի չկառչեմ նյութական իրողություններին, այլ՝ միշտ փնտրեմ հոգևոր իրողությունները:

Ե՛կ իմ մեջ, Սուրբ Հոգի՝ Հոգի սիրո. սիրտս միշտ ավելի ու ավելի լցրո՜ւ սիրով:

Ե՛կ իմ մեջ, Սուրբ Հոգի՝ Հոգի ճշմարտության. պարգևի՜ր ինձ հասնել ճշմարտության ճանաչմանը իր ամբողջ լիությամբ:

Ե՛կ իմ մեջ, Սուրբ Հոգի՝ Ջուր կենդանի, որ բխում ես հավիտենական կյանքի համար. շնորհի՜ր ինձ հասնել տեսնելու Հոր դեմքը անվախճան կյանքի և ուրախության մեջ:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։