Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԵՐԲԵՔ ՉԿՈՐՑՆԵՄ ՔՈ ՍՈՒՐԲ ՇՆՈՐՀԸ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԵՐԲԵՔ ՉԿՈՐՑՆԵՄ ՔՈ ՍՈՒՐԲ ՇՆՈՐՀԸ »

Դո՛ւ շնչիր իմ մեջ, Սուրբ Հոգի, որպեսզի սուրբ լինեն իմ մտքերը:

Դո՛ւ մղիր ինձ, Սուրբ Հոգի, որպեսզի սուրբ լինեն իմ գործերը:

Դո՛ւ ձգիր ինձ դեպի Քեզ, Սուրբ Հոգի, որպեսզի ես սիրեմ սուրբ իրողությունները:

Դո՛ւ զորացրու ինձ, Սուրբ Հոգի, որպեսզի ես պաշտպանեմ սուրբ իրողությունները:

Դո՛ւ պաշտպանիր ինձ, Սուրբ Հոգի, որպեսզի ես երբեք չկորցնեմ Քո Սուրբ Շնորհը:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։