Հենրի Էդուարդ Մեննինգ, Կարդինալ (1808-1892). « ՈՒՐ ՏԻՐՈՋ ՀՈԳԻՆ Է, ԱՅՆՏԵՂ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

Հենրի Էդուարդ Մեննինգ, Կարդինալ (1808-1892). « ՈՒՐ ՏԻՐՈՋ ՀՈԳԻՆ Է, ԱՅՆՏԵՂ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ »

Ո՜վ Սուրբ Հոգի, Աստված իմ, Քեզ եմ ընծայում անձս իմ ամբողջ ազատությամբ, իմ ամբողջ մտքով ու իմացականությամբ, իմ ամբողջ սրտով ու կամքով:
Կամենում եմ կապված լինել Քեզ, որովհետև ուր Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը: Մյուս բոլոր ազատությունները խաբկանք են, նրանցից ոչ մեկը ճշմարիտ չէ:
Կամենում եմ ազատ լինել շղթայող կապանքներից իմ կեղծ ազատության, որն հոգու վատթարագույն ստրկությունն է: Քո ծառան լինել՝ նշանակում է մնալ Աստծո որդիների ազատության մեջ: Աստծո որդիներ են նրանք, ովքեր թողնում են, որ Աստծո Հոգին առաջնորդի իրենց:
Ընդունի՜ր ինձ, ո՜վ Սուրբ Հոգի, Քեզ իբրև աշակերտ ու հետևորդ:
Առաջնորդի՜ր ինձ, լուսավորի՜ր ինձ, սրբացրո՜ւ ինձ:
Կապի՜ր ձեռքերս Քո սուրբ շնորհներով, որպեսզի չգործեն ոչ մի չարիք: Կապի՜ր աչքերս Քո սուրբ շնորհներով, որպեսզի չտեսնեն ու չցանկանան ոչ մի չարիք: Մաքրագործի՜ր սիրտս, որպեսզի չարիքն այլևս չբնակվի ինձնում:
Դու եղիր իմ առաջնորդը. ուր որ կառաջնորդես ինձ, ես կգամ Քո հետ: Որևիցէ մի բան, որ կարգելես ինձ, ես այն չեմ անի: Որևիցէ մի բան, որ կհրամայես ինձ, ես այն կկատարեմ Քո օգնությամբ:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։