Սբ. Թովմա Աքուինացի (1225-1274). « ՏՈՒՐ ԻՆՁ ՔՈ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Թովմա Աքուինացի (1225-1274). « ՏՈՒՐ ԻՆՁ ՔՈ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ »

Ե՜կ, ո՜վ Սուրբ Հոգի, ե՜կ իմ մեջ, իմ սրտի ու իմ մտքի մեջ:

Տո՜ւր ինձ Քո միտքն ու հասկացողությունը, որպեսզի ես կարողանամ ճանաչել Հորը, երբ խորհրդածում եմ Ավետարանի խոսքերի շուրջ:

Տո՜ւր ինձ Քո սերը, որպեսզի այսօր ևս, Քո խոսքերից խրախուսված, Քեզ փնտրեմ իրադարձությունների մեջ, որ պատահելու են, և անձանց մեջ, որոնց հանդիպելու եմ:

Տո՜ւր ինձ քո իմաստությունը, որպեսզի այն, ինչ ապրել եմ այսօր, կարողանամ վերապրել և կշռադատել Քո խոսքի լույսի ներքո:

Տո՜ւր ինձ հարատևություն, որպեսզի ես համբերությամբ ներթափանցեմ Աստծո պատգամի մեջ Ավետարանում:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։