Սբ. Պողոս Վեցերորդ Պապ (1897-1963-1978). « ՏՈՒՐ ՄԵԶ ՄԻ ՆՈՐ ՍԻՐՏ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Պողոս Վեցերորդ Պապ (1897-1963-1978). « ՏՈՒՐ ՄԵԶ ՄԻ ՆՈՐ ՍԻՐՏ »

Ե՜կ, ո՜վ Սուրբ Հոգի, և տո՜ւր մեզ մի նոր սիրտ, որը Քեզնից ստացած պարգևները մեր բոլորիս մեջ կվերարծարծի Քրիստոնյա լինելու ուրախությամբ. մի նոր սիրտ՝ միշտ երիտասարդ ու զվարթ:
Ե՜կ, ո՜վ Սուրբ Հոգի, և տո՜ւր մեզ մի մաքուր սիրտ, որը վարժ լինի սիրելու Աստծուն. մի մաքուր սիրտ, որը չարն իմանա այն միմիայն սահմանելու, նրա դեմ պայքարելու կամ նրանից խուսափելու համար. մի մաքուր սիրտ, մանկան սրտի նման, որն ընդունակ է ոգևորվելու ու թրթռալու:
Ե՜կ, ո՜վ Սուրբ Հոգի, և տո՜ւր մեզ մի մեծ սիրտ, որը բաց կլինի Քո լուռ ու հզոր ներշնչող խոսքի, և փակ՝ որևէ թշվառ սնափառության դիմաց. մի մեծ և ուժեղ սիրտ, որը կարող կլինի սիրել բոլորին, բոլորին ծառայել, բոլորի հետ տառապել. մի մեծ, ուժեղ սիրտ, որի միակ երանությունը կլինի համահունչ բաբախելը Աստծո Սրտի հետ:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։