Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « ՔՈ ՍԵՐՆ ԱՆԳՈՐԾ ՉԷ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « ՔՈ ՍԵՐՆ ԱՆԳՈՐԾ ՉԷ »

Ո՜վ Սուրբ Հոգի, սիրո վիհ,
Դու հուր ես, որ միշտ այրվում է ու չի սպառվում,
Դու լի ես բերկրանքով ու հոգեզվարթությամբ,
և սրտին, որն հրդեհվում է Քո բոցերի հպմամբ,
որևէ դառնություն անուշություն է թվում,
և որևէ ծանրածանր բեռ թվում է թեթև ու դյուրին:
 
Ո՜վ քաղցր սեր, որ հովվում և սնուցում ես մեր հոգին:
Ո՜վ Սուրբ Հոգի, Քո հուրն իրականում այրում է ու սպառում.
կործանում ու անհետացնում է որևէ թերություն,
տգիտություն ու ծուլություն, որ ներկա է հոգում:
 
Քո սերն անգործ չէ,
այլ ընդհակառակն՝ մեծամեծ գործեր է կատարում:
 
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։