ԱՂԵՐՍ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂԵՐՍ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

Ո՜վ փառապանծ Հրեշտակապետ, որ նախագահում ես երկրի բոլոր Պահապան Հրեշտակներին, խնդրում եմ չթողնես ինձ մենակ:

Քանի՜ քանի՜ անգամներ եմ ես քեզ վշտացրել իմ մեծ ու փոքր մեղքերով, հանցանքներով, թերություններով, զանցառումներով ... : Խնդրում եմ, հոգիս շրջապատող բազմաթիվ վտանգներում ինձնից մի՛ հեռացրու օգնական պաշտպանությունդ ընդդեմ չար ոգիների, որոնք կամենում են որսալ ինձ և որպես զոհ մատուցել խաբեբա ու շողոքորթ օձին, կասկածներ ներշնչող օձին, որը մարմնի փորձությունների միջոցով փորձում է գերել ու բանտարկել իմ հոգին:

Ինձ անպաշտպան մի՛ թող նենգ ու խորամանկ հարձակումների դիմաց մի թշնամու, որն այնքան սարսափազդու է, որքան որ դաժան է:

Այնպես արա՛, որ ես կարողանամ բացել իմ սիրտը քո քաղցր ներշնչումների առաջ, սաստկացնելով դրանք ամեն անգամ, երբ թվում է, որ ինձնում նվազում է քո սրտի զգացումներին հետևելու կամքը:

Իմ սրտի մեջ իջեցրու և արմատավորիր գոնե մի կայծ այն քաղցր ու սրբազան կրակից, որ բոցավառ հրով այրվում է քո սրտում և քո բոլոր հավատարիմ Հրեշտակների սրտում, և որն առավել վեհորեն ու մեր համար անիմանալի կերպով հրավառ այրվում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սրտում:

Այնպես արա՜, որ երկրային այս խեղճ ու վաղանցուկ կյանքի ավարտին ես կարող լինեմ քայլելու քո հետքերով, որոնք կառաջնորդեն ինձ դեպի հավիտենական երանության վայելումը Հիսուսի Արքայությունում. Հիսուսի, Ում ես ուզում եմ հավիտյան սիրել և օրհնել:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։