ԳՈՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ-ՄԱՂԹԱՆՔ Ի ՊԱՏԻՎ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ – Գրադարան – Mashtoz.org

ԳՈՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ-ՄԱՂԹԱՆՔ Ի ՊԱՏԻՎ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ

Այս աղոթքը սահմանված է նաև խմբակային կատարման համար: Խմբից մեկն արտասանում է աղոթք-մաղթանքների առաջին մասը, իսկ խումբը պատասխանում է երկրորդ մասով: Առաջին և երկրորդ մասերն իրարից անջատել ենք գծիկով:
 
 
Տեր, – ողորմիր մեզ:
Քրիստոս, – ողորմիր մեզ:
Տեր, – ողորմիր մեզ:
 
Յիսուս Քրիստոս, – ունկն դիր մեզ:
Յիսուս Քրիստոս, – ընդունիր մեր աղոթքը:
 
Ամենասուրբ Երրորդություն և Մի Աստվածություն, – ողորմիր մեզ:
Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին, – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, – բարեխոսիր մեր համար:
 
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, Աստծո սուրը, – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, Հրեշտակների Զորավար, – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, անհաղթ հոգի, – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, Աստվածային Զորությամբ զինված, – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, Աստծո ծրագրերի սրբության Պաշտպան, – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, հաղթական ընդդեմ սատանայի, – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, հզոր ընդդեմ բոլոր դևերի, – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, հզոր ընդդեմ բոլոր չարիքների, – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, հզոր ընդդեմ չարամիտ ու չարասիրտ անձանց, – բարեխոսիր մեր համար:
 
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, մեր ձախորդությունների ժամանակ – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, մեր հիվանդությունների ժամանակ – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, ընտանիքների և ժողովուրդների միջև մղվող պատերազմների ժամանակ – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, Եկեղեցու պաշտպանության համար մղվող պայքարների ժամանակ – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, փորձությունների դեմ մղվող անձնական պայքարների ժամանակ – բարեխոսիր մեր համար:
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, հոգեվարքի ու մահվան պահին մղվող պայքարների ժամանակ – բարեխոսիր մեր համար:
 
Սատանայի նենգ ծուղակներից – ազատիր մեզ, ո՜վ Տեր:
 
Աղոթք
 
Աստված ամենակարող և հավիտենական, որ Սուրբ Միքայել Հրեշտակապետին տվեցիր մեզ որպես Պաշտպան և Պահապան, ընդունի՜ր մեր աղոթքը և Սուրբ Միքայել Հրեշտակապետի բարեխոսությամբ միշտ փրկիր մեզ բոլոր չարիքներից և դժոխքի կրակից: Մենք սա Քեզնից խնդրում ենք հԱնուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի: Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։