ԻՆՔՆԱՆՎԻՐՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԻՆՔՆԱՆՎԻՐՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

Ո՜վ Երկնային վսեմափայլ Իշխան,
Եկեղեցու հավատարմագույն Պաշտպան,
Սուրբ Միքայել Հրեշտակապետ.
ես, թեև մեծապես անարժան եմ կանգնելու քո առաջ,
այնուամենայնիվ ապավինելով քո անչափ բարությանը,
իմանալով, թե որքա՜ն գերազանց են քո սքանչելի աղոթքներն ու բարեգործություններիդ բազմությունը,
իմ Պահապան Հրեշտակի ընկերակցությամբ այսօր ներկայանում եմ քեզ
և Երկնքի բոլոր Հրեշտակների ներկայությամբ,
որոնց որպես վկա ունեմ քո նկատմամբ իմ բարեպաշտության,
քեզ ընտրում եմ որպես իմ հատուկ Պահապան ու Դատապաշտպան,
և վճռակամ կերպով առաջադրում եմ միշտ մեծարել քեզ
և քո հանդեպ մեծարանքը տարածել իմ ամբողջ կարողությամբ:
Օգնական եղիր ինձ կյանքիս ողջ ընթացքում,
որպեսզի երբեք տհաճություն չպատճառեմ Աստծո մաքրամաքուր հայացքին
ո՛չ գործերով, ո՛չ խոսքերով և ո՛չ էլ մտքերով:
Պաշտպանիր ինձ ընդդեմ սատանայի փորձությունների,
հատկապես՝ Հավատքի ու մաքրության դեմ բարձրացող փորձություններից,
և մահվանս պահին պարգևիր ինձ հոգու խաղաղությունը
և առաջնորդիր ինձ դեպի հավիտենական Հայրենիք:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։