ՀԻՍՈ՜ՒՍ, ԲԺՇԿԻ՜Ր ՍԵՐԸ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ... – Գրադարան – Mashtoz.org

ՀԻՍՈ՜ՒՍ, ԲԺՇԿԻ՜Ր ՍԵՐԸ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ...

Տե՜ր իմ Հիսուս,
Դու կանչել ես մեզ ապրելու սիրո մեջ։

Խոնարհ սրտով խոստովանում եմ,
որ իմ սերը շա՜տ տկար է։

Բժշկի՜ր անձս
սիրո պակասի պատճառով ստացածս վերքերից,
մեղքերից, որոնք խոչընդոտում են սրտիս սլացքը
և թույլ չեն տալիս սիրել Քեզ ամեն ինչից գերիվեր։

Բժշկի՜ր հոգիս
երիտասարդությանս օրերին կուտակածս բոլոր բեռներից։

Այնպես արա՜, որ սիրո հուրը հեռացնի ինձնից խավարը
ու հալեցնի չարի սառույցը։

Զորավոր դարձրո՜ւ իմ սերը,
որպեսզի կարողանա ամբողջ սրտով սիրել յուրաքանչյուր մարդու,
նաև նրանց, ովքեր ինչ որ կերպ վիրավորել կամ վշտացրել են ինձ։

Ների՜ր ինձ այն նախանձի համար,
որով անտանելի եմ դարձրել իմ և ուրիշների կյանքը։

Այնպես արա՜, որ Քո հանդեպ վստահության շնորհը հեռացնի ինձնից
ամեն տեսակ անվստահություններն ու վախի բոլոր աղբյուրները։

Բժշկի՜ր ինձ թերահավատությունիցս, որն արտահայտում եմ
խոսքերիս, մտքերիս, գործերիս ընդմիջով։

Հիսո՜ւս, բժշկի՜ր սերն իմ ընտանիքում,
որպեսզի նմանվի Քո Սուրբ Ընտանիքում տիրող սիրույն։
Բժշկի՜ր սերը ամուսինների միջև, զավակների ու ծնողների միջև։
Հիսո՜ւս, բժշկի՜ր սերը բոլոր մարդկանց,
որ ապրում են այս աշխարհում։

Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։