ՍԲ. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ԱՍՍԻԶԱՑԻ. « ԱՂՈԹՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ԱՍՍԻԶԱՑԻ. « ԱՂՈԹՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ »

Տե՜ր Աստված իմ,
ինձ խաղաղությանդ գործիք դարձրու.
 
ո՛ւր ատելություն կա, ես սեր տարածեմ.
ո՛ւր վիրավորանք կա, ես ներում հասցնեմ.
ո՛ւր տարաձայնություն կա, ես միություն հաստատեմ.
ո՛ւր սխալ կա, ես ճշմարտությունը բերեմ.
ո՛ւր կասկած կա, ես հավատքը տանեմ.
ո՛ւր հուսահատություն կա, ես հույսը սփռեմ.
ո՛ւր խավարը կա, ես Քո լույսը շողացնեմ.
ո՛ւր տրտմություն կա, ես բերկրանք տարածեմ:
 
Ո՜վ Աստվածային Փրկիչ,
տո՜ւր ինձ Քո շնորհը, որպեսզի
չբաղձամ այնքան մխիթարվել, որքան մխիթարել,
այնքան հասկացվել, որքան հասկանալ,
այնքան սիրվել, որքան սիրել:
 
Արդարև, տալով ենք ստանում,
ինքներս մեզ մոռանալով ենք հասկացողություն գտնում,
ներելով ենք ներվում,
մահանալով ենք հարություն առնում հավիտենական կյանքին:
 
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։