
01-04. Վախճանաբանական ճառ. Ներածություն
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 24, 1-3; Ղկս 21, 5-7
⁓ Մրկ 1, 29; 5, 37
1Եվ մինչ Նա դուրս էր գալիս տաճարից, Նրա աշակերտներից մեկն ասաց Նրան. «Վարդապետ, տե՛ս ինչպիսի՜ քարեր են և ինչպիսի՜ շինություններ»: 2Եվ Հիսուսը նրան ասաց. «Տեսնո՞ւմ ես այս մեծղի շինությունները: Քար քարի վրա չի թողնվելու այստեղ, որ չքանդվի»:
3Եվ մինչ Նա նստած էր Ձիթենյաց լեռան լանջին, տաճարի դիմաց, Պետրոսն ու Հակոբոսը և Հովհաննեսն ու Անդրեասը, առանձին, հարցրեցին Նրան. 4«Ասա՛ մեզ, ե՞րբ են այդ բաները լինելու, և ո՞րն է լինելու նշանը, որ այս բոլոր բաները կատարվելու մոտ են»:
13, 1-3 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 24, 1 - 25, 46+ և 24, 3+:
13, 1 - Հիսուսը դուրս է գալիս Տաճարից և այլևս չի վերադառնում այնտեղ: Դրվագը կարող ենք համեմատության մեջ դնել Եզկ 10, 18-22 հատվածի հետ, ուր նկարագրվում է, թե ինչպե՛ս է Տիրոջ Փառքը լքում Տաճարը:
13, 2 - Ք.ա. մոտ 20 թվականին սկսված լինելով, Տաճարի վերականգնումն իր ավարտին է հասնում Տաճարի վերջնական ավերումից մոտ յոթ տարի առաջ. ավերում, որ կատարվում է Ք.հ. 70 թվականին, հռոմեացիների կողմից կազմակերպված հրդեհով: ꟷ
- Որոշ ձեռագրեր, Մատթեոսի զուգահեռ տողին հետևելով, «Քար քարի վրա» խոսքից առաջ ավելացնում են «Ճշմարիտ եմ ասում ձեզ» արտահայտությունը: Գրաբարը ևս. «ամէն ասեմ ձեզ՝ եթէ ոչ թողցի ... »։
13, 3 - «Ձիթենյաց լեռան լանջին». Ձիթենյաց լեռը հարմարագույն վայրն էր՝ Հիսուսի վախճանաբանական ճառի արտասանման համար, քանի որ այնտեղից ամբողջական տեսարան էր բացվում Երուսաղեմի ու Տաճարի վրա (հմմտ. Զքր 14, 4):