
11-13. Երկնային նշանի հայցում
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 16, 1-4
≈ Հվհ 6, 30; 1Կր 1, 22
11Այդ ժամանակ եկան փարիսեցիները և սկսեցին վիճաբանել Նրա հետ, և Նրան փորձելու համար՝ Նրանից նշան էին պահանջում երկնքից: 12Բայց Նա, Իր հոգու մեջ խոր հառաչանք արձակելով, ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում: Ճշմարիտ եմ ասում ձեզ. ոչ մի նշան չի տրվելու այս սերնդին»: 13Եվ նրանց թողնելով՝ նորից նավակ մտավ ու ճանապարհ ընկավ դեպի մյուս ափը:
8, 11-13 - Տե՛ս Մտթ 12, 38-42+:
8, 12 - «խոր հառաչանք արձակելով». Հունարեն «ἀναστενάζω» - «անաստենազօ» բայը նշանակում է խոր հառաչանք արձակել, խոր հոգոց հանել. հառաչանք, որ կարող է արտահայտել վիշտ, զայրույթ, կամ ինչ որ մի ցանկություն: Որոշ թարգմանություններ նախընտրում են շեշտը դնել զայրույթի վրա (գրաբարը նույնպես. «զայրացաւ յոգի իւր»): Բայց թվում է, թե համատեքստին ավելի համահունչ է վիշտ արտահայտող հառաչանքը, վիշտ՝ ի տես մարդկանց սրտերի անզգայության (8, 17): ꟷ
- «ոչ մի նշան». Մատթեոսը, որպես բացառություն, հիշատակում է Հովնան մարգարեի նշանը (12, 39-40; 16, 4), որպես երեքօրյա մահից հետո Հիսուսի Հարության բացառիկ պատկեր: